Արա Պապյան կը լուսաբանէ,ԱԺԲ-ն հստակ և պաշտոնապես հայտարարել է
1. Փաշինյանի հրաժարական,
2. անցումային ժամանակավոր կառավարություն, որի ընթացքում պետք է տեղի ունենան Սահմանադրության որոշ հոդվածների, ընտրական օրենսգրքի և մի շարք օրենքների փոփոխություններ,
3. արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որոնց իրավունք չեն ունենալու մասնակցել անցումային կառավարությանը մաս կազմած անհատներն ու ուժերը։
Արա Պապյան
Քաղաքական պայքարի, ականջների ու էլի նման բաների մասին
Վերջին շրջանում կրկին շահարկման առարկա է դարձել ԱԺԲ-ի կողմից, ըստ սխալ ձևակերպման, Սրբազան «շարժմանը միանալու» հարցը։ Սխալ ձևակերպում է, քանի որ ԱԺԲ-ն երբեք որևէ մեկին, և տվյալ դեպքում՝ Սրբազան շարժմանը, չի միացել։
ԱԺԲ-ն հստակ և պաշտոնապես հայտարարել է, որ աջակցում է վերոհիշյալ շարժման երեք հիմնարար սկզբունքներին և նպատակներին․
1. Փաշինյանի հրաժարական,
2. անցումային ժամանակավոր կառավարություն, որի ընթացքում պետք է տեղի ունենան Սահմանադրության որոշ հոդվածների, ընտրական օրենսգրքի և մի շարք օրենքների փոփոխություններ,
3. արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որոնց իրավունք չեն ունենալու մասնակցել անցումային կառավարությանը մաս կազմած անհատներն ու ուժերը։
Սրանից էլ լավ բա՞ն։
Հիմա կուզեի իմանալ՝ այս կետերից ո՞րն է անընդունելի և ինչո՞ւ։ Ո՞ր կետն է պրոռուսական։ Կամ ո՞ր կետն է հակասում ՀՀ շահերին։
Առավել ևս, սրանք Բևեռի ծրագրային հիմնադրույթներն էին և են, և բնականաբար ԱԺԲ-ն, հավատարիմ իր իսկ ծրագրային հիմնադրույթներին, պիտի աջակցեր, աջակցում է և ապագայում ևս կաջակցի այս սկզբունքներն ազնվորեն որդեգրած շարժումներին։
Իսկ «ականջների մասնագետներին» խորհուրդ կտամ քիչ ուտել նիկոլական կուտերը։